Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Թատրոնից դուրս լռակյաց էր, անգամ` տխուր»

«Թատրոնից դուրս լռակյաց էր, անգամ` տխուր»
23.01.2013 | 13:00

Այսօր դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է:

Նա իմպրովիզի մեծ վարպետ էր, նույն նախադասությունը կարող էր հարյուր անգամ կրկնել, առանց հանդիսատեսին հոգնեցնելու: Հարյուր անգամ խաղացած դերը խաղում էր այնպես, ինչպես պրեմիերայի օրը` նույնը պահանջելով իր ընկերներից: Նա թատրոնից դուրս լռակյաց էր, անգամ` տխուր:
Այսպես են սիրված դերասանի մասին պատմում խաղընկերները:
Վրաստանի «Վրացֆիլմ» կինոդերասանի դպրոցն ավարտելուց հետո, 1944-ին Կարպ Խաչվանքյանը հրավիրվել է Երևանի երաժշտական կոմեդիայի նորաստեղծ թատրոն և 54 տարի եղել նրա առաջատար դերասանը: Խաղացել է 100-ից ավելի դերեր: Նույն թատրոնում ստեղծել է 13 բեմադրություն, նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած 4 կինոնկարներում, տասնյակ դերեր է ստեղծել հեռուստատեսային ներկայացումներում, մասնակցել ռադիոբեմադրությունների:
Ասում են, որ երաժշտական կոմեդիայի թատրոնում ոչ ոք չի ունեցել այնպիսի առասպելական հաջողություն, ինչպիսին Կարպ Խաչվանքյանը: Այսօր էլ շատերը երաժշտական կոմեդիայի թատրոնն անվանում են «Կարպի թատրոն»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2845

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ